Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Սամպաոլին պատժում է Ագուերոյին

Սամպաոլին պատժում է Ագուերոյին
25.06.2018 | 19:11

Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն հարկադրված կլինի բաց թողնելու Նիգերիայի ընտրանու հետ խմբային երրորդ հանդիպումը: Պատճառը ոչ թե այն է, որ ֆուտբոլիստը վնասվածք ունի, այլ այն, որ Խորվաթիայի ընտրանուն 0:3 հաշվով տանուլ տալուց հետո հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին իրեն որոշ բաներ էր թույլ տվել, ինչին Ագուերոն արձագանքել էր այսպես. «Թող ինչ ուզում է խոսի»: Հետաքրքրական է, որ արգենտինացիների համար այդ վճռական խաղը բաց է թողնելու մի ֆուտբոլիստ, որն առաջին երկու խաղում գոլի հեղինակ է դարձել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ